Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի ունեցան շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրի պարտիաները։
Հաղթանակներ տարան ամերիկացիներ Հիկարու Նակամուրան ու Ֆաբիանո Կարուանան եւ մոտեցան 6-ական միավորով առաջին տեղը կիսող ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն եւ հնդիկ Դոմարաջու Գուկեշին։
Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր
Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան) - Սանտոշ Գուջրատի Վիդիտ (Հնդկաստան)` 0,5:0,5
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Նիջաթ Աբասով (Ադրբեջան)` 1:0
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան)՝ 0,5:0,5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)` 1:0
Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։ Հաղթողը տիտղոսը կվիճարկի աշխարհի չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում