00:44  ,  16 ապրիլի, 2024

«Ատալանտան» ոչ ոքի խաղաց «Վերոնայի» հետ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում ընդունեց «Վերոնային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

13-րդ եւ 18-րդ րոպեին աչքի ընկան դաշտի տերերից իտալացի հարձակվող Ջանլուկա Սկամական եւ բրազիլացի կիսապաշտպան Էդերսոնը։

Հյուրերը երկրորդ խաղակեսում կարողացան վերականգնել հավասարությունը սերբ կիսապաշտպան Դարկո Լազովիչի եւ հոլանդացի հարձակվող Տեյանի Նոսլինի գոլերի շնորհիվ։

«Ատալանտան» 51 միավորով 6-րդն է, «Վերոնան» 16-րդ տեղում է՝ 28 միավոր։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ատալանտա» - «Վերոնա»՝ 2:2 (տեսանյութ)

Ջանլուկա Սկամակա,13, Էդերսոն, 18 - Դարկո Լազովիչ, 57, Տեյանի Նոսլին, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում