21:39  ,  15 ապրիլի, 2024

Արման Ծառուկյան․ Նա ինձ միջնամատ ցույց տվեց եւ փորձեց հարվածել, ես էլ փորձեցի պատասխանել (տեսանյութ)

Խառը մենամարտերի մինչեւ 70 կգ քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը մեկնաբանել է տհաճ միջադեպը, որը տեղի էր ունեցել դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտի մեկնարկից առաջ։ Հայ մարտիկը փորձել էր հարվածել երկրպագուներից մեկին։

«Նա ինձ միջնամատ ցույց տվեց եւ փորձեց հարվածել, ես էլ փորձեցի պատասխանել։ Ես Ռուսաստանից եմ։ Մի վարվե՛ք այդպես, խնդրում եմ։ Այլապես ես կհայտնվեմ ամերիկյան բանտում»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Արման Ծառուկյանը UFC 300 մրցաշարում պարտության էր մատնել դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային եւ դարձել չեմպիոնական տիտղոսի պաշտոնական հավակնորդ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում