21:09  ,  15 ապրիլի, 2024

21-ամյա Ալեկնան գերազանցեց սկավառականետման 37 տարվա համաշխարհային ռեկորդը

21-ամյա լիտվա Միկոլաս Ալեկնան գերազանցեց տղամարդկանց սկավառակի նետման համաշխարհային ռեկորդը, որն ամենահինն էր տղամարդկանց աթլետիկայում։ ԱՄՆ-ի Օկլահոմա քաղաքում տեղի ունեցած մրցաշարում նա հաղթել է 74,35 մետր արդյունքով, հաղորդում է worldathletics-ը։

Նախորդ ռեկորդը 74.08 մետր էր։ 1986 թվականին այն սահմանել էր գերմանացի Յուրգեն Շուլտը։

Միկոլաս Ալեկնան կրկնակի օլիմպիական չեմպիոն Վիրգիլիուս Ալեկնայի որդին է։ Վիրգիլիուս Ալեկնային է պատկանում երրորդ արդյունքը (73.88 մետր) պատմության մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում