22:20  ,  17 նոյեմբերի, 2012

Կիեւի «Դինամոն» պարտվեց Դոնեցկում

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 16-րդ տուրում Դոնեցկի «Մետալուգը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ Կիեւի «Դինամոյի» նկատմամբ:

Դաշտի տերերի հաղթական գնդակը խաղի 71-րդ րոպեին խփեց բուլղարացի կիսապաշտպան Վելիզար Դիմիտրովը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը «Մետալուրգի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Գեւորգ Ղազարյանը 66-րդ րապեին դուրս եկավ փոխարինման, իսկ Արտակ Եդիգարյանը դաշտի տերերի պահեստայինների թվում էր:

Այս հաղթանակի շնորհիվ «Մետալուրգը» 22 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, իսկ «Դինամոն» 31 միավորով երկրորդն է:

Ուկրաինայի առաջնություն. 16-րդ տուր

«Մետալուրգ» (Դոնեցկ) - «Դինամո» (Կիեւ) - 1:0

Վելիզար Դիմիտրով, 71 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում