22:20 17 նոյեմբերի, 2012Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 16-րդ տուրում Դոնեցկի «Մետալուգը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ Կիեւի «Դինամոյի» նկատմամբ:
Դաշտի տերերի հաղթական գնդակը խաղի 71-րդ րոպեին խփեց բուլղարացի կիսապաշտպան Վելիզար Դիմիտրովը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը «Մետալուրգի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Գեւորգ Ղազարյանը 66-րդ րապեին դուրս եկավ փոխարինման, իսկ Արտակ Եդիգարյանը դաշտի տերերի պահեստայինների թվում էր:
Այս հաղթանակի շնորհիվ «Մետալուրգը» 22 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, իսկ «Դինամոն» 31 միավորով երկրորդն է:
Ուկրաինայի առաջնություն. 16-րդ տուր
«Մետալուրգ» (Դոնեցկ) - «Դինամո» (Կիեւ) - 1:0
Վելիզար Դիմիտրով, 71
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.