12:40  ,  15 ապրիլի, 2024

Մխիթարյան․ Չեմ սիրում դաջվածքներ եւ չէի անի տատու սկուդետոյի առիթով

Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» 35-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի հնարավոր չեմպիոնության առիթով դաջվածք անելու մտադրություն չունի։

«Չեմ սիրում դաջվածքներ եւ չէի անի տատու սկուդետոյի առիթով։ Եթե դառնամ չեմպիոն, դա կմնա իմ գլխում եւ իտալական ֆուտբոլի պատմության գրքում։ Այդքանը բավարար է»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Inter Xtra-ն։

Իտալիայի առաջնության 32 տուրից հետո «Ինտերը» 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից»։ Առաջնության ավարտին մնացել է 6 տուր։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն «Ինտերի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Մխիթարյանի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում