21:21  ,  14 ապրիլի, 2024

«Բայերը» նվաճեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

«Բայերն» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 29-րդ տուրում նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆասեի, շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի գոլերի եւ գերմանացի կիսապաշտպան  Ֆլորիան Վիրցի հեթ-տրիկի շնորհիվ 5:0 հաշվով հաղթեց Բրեմենի «Վերդերին»։

«Բայերը» 79 միավորով անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիայի» համար, որը առաջնության ավարտից 5 տուր առաջ հետ է 16 միավոր։ «Վերդերը» 12-րդ տեղում է՝ 31 միավոր։

Նախքան այս «Բայերը» 5 անգամ նվաճել էր Գերմանիայի փոխչեմպիոնի կոչումը։ Լեւերկուզենի թիմը մեկական անգամ հաղթել է Գերմանիայի գավաթի խաղարկությունում եւ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում (այժմ Եվրոպայի լիգան է)։

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Բայեր» - «Վերդեր»՝ 5:0 

Վիկտոր Բոնիֆասե, 25, 11մ, Գրանիտ Ջակա, 60, Ֆլորիան Վիրց, 68, 83, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում