19:09  ,  14 ապրիլի, 2024

«Լիվերպուլը» պարտվեց տանը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալեց Լոնդոնի «Քրիսթալ Փելասին» եւ պարտություն կրեց 0:1 հաշվով (տեսանյութ

14-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Քրիսթալ Փելասի» անգլիացի կիսապաշտպան Էբերեչի Էզեն։

32 խաղից հետո «Լիվերպուլը» 71 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Արսենալը», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ Առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է, որը 32 խաղում վաստակել է 73 միավոր։ «Քրիսթալ Փելասը» 14-րդն է՝ 33 միավոր։

Պրեմիեր լիգայում «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում պարտություն չէր կրել 2022թ․ հոկտեմբերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով