17:22  ,  14 ապրիլի, 2024

Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող (տեսանյութ)

Հրաձգության Հայաստանի հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանը նվաճեց Ռիոյում անցկացվող օլիմպիական վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալը օդամղիչ ատրճանակով 10 մետրից մրցաձեւում։

Եզրափակիչում նա հաղթեց Թաիլանդի ներկայացուցիչ Կամոնլակ Սաենչային։

Էլմիրա Կարապետյանն այս մրցաձեւում ավելի վաղ էր ապահովել օլիմպիական ուղեգիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում