19:25  ,  13 ապրիլի, 2024

«Քյոլնը» պարտվեց «Բավարիային», Ադամյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» ընդունեց «Քյոլնին» եւ հաղթեց 2:0 հաշվով։

65-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն։ Ավելացված ժամանակում գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։

«Քյոլնի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը փոխարինվեց 67-րդ րոպեին։

«Բավարիան» 63 միավորով երկրորդն է եւ 13 միավոր հետ է առաջատար «Բայերից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Քյոլնը» նախավերջինն է՝ 22 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Բավարիա» - «Քյոլն»՝ 2:0 (տեսանյութ)

Ռաֆայել Գերեյրու, 65, Թոմաս Մյուլեր, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում