23:32  ,  12 ապրիլի, 2024

«Մասթերս»․ Կիսաեզրափակիչի զույգերը

Մոնտե Կառլոյում անցկացվող «Մասթերս» մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները։

Վերջին ուղեգիրը նվաճեց աշխարհի 10-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդը, որը 6:3, 4:6, 6:1 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ֆրանսիացի Ուգո Ումբերին։

Կասպեր Ռուդի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները եւ աշխարհի 12-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասը։

Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով