19:20  ,  12 ապրիլի, 2024

Կարեն Խաչանով․ Պատրաստվում եմ մասնակցել Օլիմպիական խաղերին

Աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մտադիր է մասնակցել 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերին։

«Պատրաստվում եմ մասնակցել Օլիմպիական խաղերին, բայց դեռ շատ ժամանակ կա մինչեւ վերջնական կանոնների, պայմաննների հրապարակումը։ Շատ են տեխնիկական պահերը, ինչ որ թղթեր ստոգրելը։ Իհարկե, բազմիցս ասել եմ, որ Օլիմպիադան ինձ համար կարեւոր մրցում է»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Sport-express.ru-ն։

2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերում Կարեն Խաչանովը նվաճել էր մենախաղի արծաթե մեդալը։

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Ռուսաստանի եւ Բելառուսի թենիսիստները հանդես կգան չեզոք կարգավիճակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում