12:54  ,  12 ապրիլի, 2024

Ծառուկյան vs Օլիվեյրա՝ հայացքների մենամարտ (տեսանյութ)

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ)  UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) եւ դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրան ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացրել են հայացքների մենամարտ։

UFC 300-ի գլխավոր մենամարտը նրանց մասնակցությամբ տեղի կունենա ապրիլի 13-ին Լաս Վեգասում։ Այդ դիմակայության հաղթողը տիտղոսային մենամարտ կանցկացնի ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։

Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 24 մենամարտ, տարել 21 հաղթանակ, կրել 3 պարտություն։ Օլիվեյրան տարել է 34 հաղթանակ, կրել 9 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում