16:32  ,  10 ապրիլի, 2024

Արտյոմ Սիմոնյանը հայ երկրպագուներին հորդորել է չքննադատել Արսեն Զախարյանին

Ռուսական «ԲՄԱ-Խաբարովսկի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, 29-ամյա Արտյոմ Սիմոնյանը հայ երկրպագուներին հորդորել է չքննադատել իսպանական «Ռեալ Սոսիեդադի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանին Հայաստանի հավաքականը չընտրելու համար։

«Արսենը հայ է, ինքն էլ չի թաքցնում դա, բայց նա Ռուսաստանում է մեծացել, այստեղ է ստացել ֆուտբոլային կրթություն։ Պետք չէ նրան քննադատել Ռուսաստանի հավաքանում հանդես գալու որոշման համար։

Իհարկե, Հայաստանում կցանկանային, որ բոլոր հայերը խաղային Հայաստանի հավաքականում, բայց ինչքան Արսենի հաջողությունները շատ լինեն, այդքան հայ երկրպագուները ուրախ կլինեն նրա համար»,- Արտյոմ Սիմոնյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում