18:26  ,  9 ապրիլի, 2024

Լուիս Էնրիկե․ Ես ավելի լավ եմ մարմնավորում «Բարսելոնայի» խաղաոճը, քան Չավին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն վստահ է, որ ավելի հետեւողական է «Բարսելոնայի» խաղաոճը իրացնում, քան կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին։

«Բարսելոնան» ու ՊՍԺ-ն կմրցեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։

«Անկասկած, ես ավելի լավ եմ մարմնավորում «Բարսելոնայի» խաղաոճը, քան Չավին։ Ուսումնասիրեք տիտղոսների, գնդակը վերահսկելու, մրցակցի վրա ճնշում գործադրելու վիճակագրությունը։ Դրանք թվեր են։ Դա կարծիք չէ, այլ վիճակագրություն է եւ վիճարկման ենթակա չէ»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է AS-ը։

Լուիս Էնրիկեն «Բարսելոնան» գլխավորել է 2014-2017 թվականներին՝ նվաճելով 9 տիտղոս, այդ թվում Չեմպիոնների լիգայում, աշխարհի ակումբային առաջնությունում եւ Եվրոպայի սուպերգավաթում։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ՊՍԺ - «Բարսելոնա» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English