23:26  ,  8 ապրիլի, 2024

Օլիմպիական օղակները կտեղադրվեն Էյֆելյան աշտարակի վրա

Փարիզի ամառային Օլիմպիական խաղերից առաջ օլիմպիական օղակները կտեղադրվեն Էյֆելյան աշտարակի առաջին եւ երկրորդ հարկերի միջեւ՝ 60 մետր բարձրության վրա, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։

Ամեն Օլիմպիական խաղերում հինգ հսկայական օղակները տեղադրվում են Խաղերն ընդունող քաղաքի համար խորհրդանշական վայրում։

Օլիմպիական խաղերը Փարիզում կանցկացվեն այս տարվա հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում