16:22  ,  17 նոյեմբերի, 2012

«Զենիթի» ֆանատները հարձակվել են «Դինամոյի» երկրպագուների վրա

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆանատները նոյեմբերի 17-ին հարձակվել են Մոսկվայի «Դինամոյի» երկրպագուների վրա: Միջադեպը տեղի է ունեցել Խիմկիի կայարանում Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի՝ «Դինամո» - «Զենիթ» խաղից առաջ, գրում է «Газета.ru»-ն:

Մոտ 30 պետերբուրգցի ֆանատներ հարձակվել են «Դինամոյի» երկու երկրպագուների վրա: Մոտակայքում գտնվող ոստիկանության աշխատակիցները կարողացել են կարգավորել իրավիճակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news