23:03  ,  7 ապրիլի, 2024

«Տոտենհեմը» պարտության մատնեց «Նոթինգեմ Ֆորեսթին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 32-րդ տուրում «Տոտենհեմը» տանը մրցեց «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։

31 խաղից հետո «Տոտենհեմը» 60 միավորով չորրորդն է։ Նույնքան միավոր ունի 5-րդ տեղում գտնվող «Աստոն Վիլան», որն անցկացրել է 32 հանդիպում։ «Նոթինգեմ Ֆորեսթը» 17-րդն է՝ 25 միավոր։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Տոտենհեմ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 3:1 (տեսանյութ)

Մուրիլո, 15, ինքնագոլ, Միկի վան դե Վեն, 53, Պեդրո Պորո, 58 - Կրիս Վուդ, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում