23:57  ,  5 ապրիլի, 2024

Տիգրան Բարսեղյանի դուբլը Սլովակիայի առաջնությունում (տեսանյութ)

Ֆուտբոլի Սլովակիայի առաջնության 26-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվեց «Ժիլինային» եւ հաղթեց 3։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի 30-ամյա հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը նաեւ գոլային փոխանցում կատարեց։

«Սլովանը» 66 միավորով առաջատարն է, «Ժիլինան» երրորդն է՝ 44 միավոր։

Սլովակիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ժիլինա» - «Սլովան»` 0։3

Տիգրան Բարսեղյան, 26, 87, Նինո Մարչելի, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում