11:54  ,  5 ապրիլի, 2024

«Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի ռեկորդ է գրանցել

Անգլիայի առաջնության 31-րդ տուրի «Լիվերպուլ» - «Շեֆիլդ Յունայթեդ» խաղում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել գնդակի վերահսկման ժամանակի ցուցանիշով՝ 83,1 տոկոս, հաղորդում է Opta Sports-ը։

«Լիվերպուլը» հաղթել էր 3:1 հաշվով եւ 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Արսենալը» հետ է 2 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում