15:47  ,  4 ապրիլի, 2024

«Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն բրազիլացի խաղացողի համար

Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան» ամռանը կպայքարեն «Մոնակոյի» 22-ամյա բրազիլացի եզրային պաշտպան Վանդերսոնի տրանսֆերի համար, հաղորդում է sport.fr-ն։

Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Վանդերսոնը 2022թ․ հունվարին է բրազիլական «Գրեմիոյից» տեղափոխվել «Մոնակո» 11 միլիոն եվրոյի դիմաց։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում