00:56  ,  4 ապրիլի, 2024

Իտալիայի գավաթ․ «Ֆիորենտինան» ուժեղ էր «Ատալանտայից» (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ֆիորենտինան» Ֆլորենցիայում մրցեց Բերգամոյի «Ատալանտայի» հետ եւ հաղթեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 31-րդ րոպեին խփեց իտալացի կիսապաշտպան Ռոլանդո Մանդրագորան։

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 24-ին։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են Թուրինի «Յուվենտուսն» ու Հռոմի «Լացիոն», որոնց առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է «Յուվենտուսը»։

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Ֆիորենտինա» - «Ատալանտա»՝ 1:0 (տեսանյութ)

Ռոլանդո Մանդրագորա, 31

Ապրիլի 2

«Յուվենտուս» - «Լացիո»՝ 2:0 (տեսանյութ)

Ֆեդերիկո Կիեզա, 50, Դուշան Վլահովիչ, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով