00:25  ,  4 ապրիլի, 2024

«Արսենալը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 31-րդ տուրում փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» տանը մրցեց «Լուտոն Թաունի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

24-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։ 44-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց հյուրերի ճապոնացի պաշտպան Դաիկի Հաշիոկան։

«Արսենալը» (30 խաղ) 68 միավորով գլխավորեց մրցաշարյին աղյուսակը եւ 1 միավոր գերազանցեց երկրորդ տեղ նահանջած «Լիվերպուլին» (29 խաղ)։ «Լուտոն Թաունը» (31 խաղ) 18-րդն է՝ 22 միավոր։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Արսենալ» - «Լուտոն Թաուն»՝ 2:0 

Մարտին Էդեգոր, 24, Դաիկի Հաշիոկա, 44, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում