00:57  ,  3 ապրիլի, 2024

Իտալիայի գավաթ․ «Յուվենտուսը» պարտության մատնեց «Լացիոյին» (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց Հռոմի «Լացիոյին» եւ հաղթեց 2:0 հաշվով։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմից աչքի ընկան իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան եւ սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։

Պատասխան հանդիպումը Հռոմում տեղի կունենա ապրիլի 23-ին։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Ֆիորենտինան» ու «Ատալանտան», որոնց առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 3-ին։

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Յուվենտուս» - «Լացիո»՝ 2:0 (տեսանյութ)

Ֆեդերիկո Կիեզա, 50, Դուշան Վլահովիչ, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով