19:16  ,  1 ապրիլի, 2024

ՀՊԼ․ Յուսուֆ Օտուբանջոն 30-րդ գոլն է խփել «Փյունիկում»

31-ամյա նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն 30-րդ գոլն է խփել «Փյունիկի» կազմում Հայաստանի առաջնություններում, հաղորդում է Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆեյսբուքյան էջը։

26-րդ տուրում «Փյունիկը» Օտուբանջոյի գոլի շնորհիվ 1:1 հաշվով էր խաղացել «Նոայի» հետ։

Այդ գոլը 90-րդն է Յուսուֆ Օտուբանջոյի ֆուտբոլային կարիերայում։

Գոլերից 64-ը նիգերիացի հարձակվողը խփել է հայկական ակումբներում անցկացրած պաշտոնական մրցումներում, 26 անգամ էլ աչքի է ընկել արտերկրի թիմերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով