Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով։
Հյուրերից աչքի ընկան գերմանացի հարձակվող Քարիմ Ադեյեմին եւ նորվեգացի պաշտպան Յուլիան Ռյուերսոնը։
«Բավարիան» 60 միավորով երկրորդն է եւ արդեն 13 միավոր է հետ առաջատար «Բայերից»։ «Բորուսիան» չորրորդն է՝ 53 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 27-րդ տուր
«Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:2 (տեսանյութ)
Քարի Ադեյեմի, 10, Յուլիան Ռյուերսոն, 83
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում