17:41  ,  29 մարտի, 2024

Երեւանում կանցկացվի 2027թ․ ծանրամարտի ԱԱ-ն

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027 թվականին տեղի կունենա Երևանում։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում ընդունեց 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը տալ Հայաստանին:

Քիչ առաջ ներկայացրի մեր հայտը, որը համարվեց լավագույնը և անխոս առաջատարը: Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում»,- գրել է նա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում