18:26  ,  29 մարտի, 2024

Ֆրանչեսկո Աչերբի․ Ես երբեք ռասիստ չեմ եղել

Միլանի «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին մեկնաբանել է իտալական Ա Սերիայի մարզական դատավոր Խերարդո Մաստրանդրեայի վճիռը, որով ինքն արդարացվել է Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» բրազիլացի պաշտպան Ժուան Ժեզուսի հասցեին ռասիստական բնույթի վիրավորանքների գործով։ Իտալիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպումից (1:1) հետո Ժեզուսը հայտարարել էր, որ Աչերբին իրեն անպատվել է։

«Ես երբեք ռասիստ չեմ եղել։ Այս դատավճիռը թեթեւություն պարգեւեց, թեեւ ստեղծված իրավիճակն ինձ տխրեցրել է։ Իմ դեմ մեծ ցասում կար։ Իմ կուռքը եղել է Ջորջ Վեան։ Նա առաջիններից էր ինձ զանգել, երբ պարզվեց, որ քաղցկեղ ունեմ»,- Աչերբիի խոսքը մեջբերում է twitter.com/NicoSchira-ն։

36-ամյա ֆուտբոլիստը հեռացվել էր Իտալիայի հավաքականի հայտացուցակից Ժեզուսի հայտարարություններից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում