16:05  ,  29 մարտի, 2024

Խաբի Ալոնսոն որոշել է եւս մեկ մրցաշրջան անցկացնել «Բայերում»

Բունդեսլիգայի ընթացիկ առաջատար Լեւերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն որոշել է եւս մեկ մրցաշրջան անցկացնել գերմանական ակումբում, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

«Բայերի» հետ Ալոնսոնի պայմանագրի համաձայն՝ 2025թ․ հունիսին կակտիվանա հրաժարագնի դիմաց մարզիչի հեռանալու հնարավորության կետը։

Իսպանացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլը»։

Գերմանիայի առաջնության 26 տուրից հետո «Բայերը» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիայից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս