18:05  ,  28 մարտի, 2024

Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին, ժամը 17.00-ից մինչև 20:00 Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցում:

Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 2-ին, ժամը 13.00-ին, նույն եկեղեցուց Ներքին Չարբախի գերեզմանատանը:

Գրիգոր Աբրահամյանը մահացել է մարտի 25-ին Բեռլինում երկարատեւ և ծանր հիվանդությունից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում