14:28  ,  28 մարտի, 2024

Սաութգեյթը չի երաշխավորել Ռեշֆորդի մասնակցությունը Եվրո-2024-ին

Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասնակցությունը Եվրո-2024-ին հարցականի տակ է։ Անգլիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը գոհ չի եղել Ռեշվորդի մարզավիճակից եւ խաղից ընկերական հանդպումներում։ Նա չի երաշխավորել Ռեշֆորդի մասնակցությունը ամռանը Գերմանիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։

Եվրո-2024-ի մասնակից թիմերը իրավունք ունեն հայտավորել 23 խաղացողի։

Նախորդ երկու ընկերական հանդիպումներում Ռեշֆորդը խաղադաշտում անցկացրել է 15 րոպե՝ փոխարինման դուրս գալով Բրազիլիայի թիմի դեմ խաղում (0:1)։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռեշֆորդը մասնակցել է 27 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English