Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագրերը 34-ամյա իսպանացի պաշտպան Նաչո Ֆերնանդեսի եւ 32-ամյա իսպանացի վինգեր Լուկաս Վասկեսի հետ, հաղորդում է AS-ը։ Համագործակցությունը կերկարաձգվի մինչեւ 2025թ․ հունիս։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արքայական ակումբը մեկ տարով կերկարաձգի համագործակցությունը նաեւ 34-ամյա գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ։
Պաշտոնական հայտարարությունները կլինեն հաջորդ շաբաթ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում