02:45  ,  27 մարտի, 2024

Եվրո-2024․ Եզրափակիչ մրցաշարի բոլոր մասնակիցները

Հայտնի են ֆուտբոլի Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները։ Վերջին ուղեգրերը նվաճեցին Վրաստանի, Ուկրաինայի եւ Լեհաստանի հավաքականները։

A խումբ․ Գերմանիա, Շոտլանդիա, Հունգարիա, Շվեյցարիա։

B խումբ․ Իսպանիա, Խորվաթիա,  Իտալիա, Ալբանիա։

C խումբ․ Սլովենիա, Դանիա,  Սերբիա, Անգլիա։

D խումբ․ Լեհաստան, Նիդերլանդներ, Ավստրիա, Ֆրանսիա։

E խումբ․ Բելգիա, Սլովակիա, Ռումինիա, Ուկրաինա։

F խումբ․ Թուրքիա, Վրաստան,  Պորտուգալիա, Չեխիա։

Եվրո-2024-ը կանցկացվի 2024թ․ հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայի 10 քաղաքներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում