02:33  ,  27 մարտի, 2024

Եվրո-2024. Լեհաստանը նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր

Լեհաստանի հավաքականը նվաճեց Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ Ընտրական փլեյ-օֆֆի եզրափակիչում լեհերը հետխաղային 11-մետրանոցներով 5:4 հաշվով հաղթեց Ուելսի թիմին։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:

Ավելի վաղ ընտրական փլեյ-օֆֆի եզրափակիչներում ուղեգրեր էին նվաճել Վրաստանի եւ Ուկրաինայի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում