02:29  ,  27 մարտի, 2024

Իսպանիայի եւ Բրազիլիայի թիմերը խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Իսպանիայի եւ Բրազիլիայի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրին Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3:

Իսպանիայի հավաքականից դուբլի հեղինակ դաձրավ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը։ Երկու գոլն էլ նա խփեց 11-մետրանոցից։ Աչքի ընկավ նաեւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն։

Բրազիլիայի հավաքականից գոլի հեղինակ դարձան Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն, բրազիլական «Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը, որն ամռանը կմիանա «Ռեալին», անգլիական «Վեստ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան։

Ընկերական հանդիպում

Իսպանիա - Բրազիլիա՝ 3:3 (տեսանյութ)

Ռոդրիգո Էրնանդես, 12, 11մ, 85, 11մ, Դանի Օլմո, 36 -  Ռոդրիգո, 40, Էնդրիկ, 50, Լուկաս Պակետա, 90+6, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում