23:50  ,  26 մարտի, 2024

Չեխիա - Հայաստան․ Առաջին խաղակեսում՝ ոչ ոքի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրահայում ընկերական հանդիպում է անցկացնում Չեխիայի հավաքականի հետ։ 

Առաջին խաղակեսում գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Հանդիպմանը հաշիվը 14-րդ րոպեին բացեց հունգարական «Ֆերենցվարոշի» 22-ամյա հարձակվող Էդգար Սեւիկյանը։

Էդգար Սեւիկյանն առաջին գոլը խփեց ազգային թիմում։ Նրան գոլային փոխանցում կատարեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը 80-րդ հանդիպումն է անցկացնում հավաքականում։

Ավելացված երկրորդ րոպեին պատասխան գոլը խփեց  «Սպարտայի» կիսապաշտպան Լադիսլավ Կրեյչին։

Ընդմիջում է։

Հայաստան․ Օգնյեն Չանչարեւիչ, Դավիթ Դավիդյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Ստյոպա Մկրտչյան, Գեորգի Հարությունյան, Հովհաննիսյան, Հովհաննես Հարությունյան, Լուկաս Սելարայան, Էդգար Սեւիկյան, Նորբերտո Բալեկյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում