23:47  ,  26 մարտի, 2024

Վրաստանի հավաքականը նվաճեց Եվրո-2024-ի ուղեգիր

Ֆուտբոլի Վրաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում։

Ընտրական փլեյ-օֆֆի եզրափակիչում վրացիները հետխաղային 11-մետրանոցներով 4:2 հաշվով պարտության մատնեցին հույներին եւ նվաճեցին Եվրո-2024-ի ուղեգիր։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում