21:13  ,  26 մարտի, 2024

2 հայ ըմբիշ է հայտավորված Բաքվի օլիմպիական վարկանիշային մրցաշարին

Երկու հայ ըմբիշ է հայտավորված ապրիլի 5-7-ը Բաքվում անցկացվելիք ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարին, հաղորդում է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կայքը։

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարին հայտավորված է Ուկրաինայի ներկայացուցիչ Էրիկ Առուշանյանը (65 կգ), հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարին՝ Լեհաստանի ներկայացուցիչ Գևորգ Սահակյանը (67 կգ)։

Հայաստանի հավաքականները Բաքվի մրցաշարին չեն մասնակցի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս