13:02  ,  25 մարտի, 2024

«Մասթերս»․ Սիներն ու Մեդվեդեւը դուրս եկան 1/8 եզրափակիչ

Մայամիում անցկացվող «Մասթերս» մրցաշարում 1/8 եզրափակիչ դուրս եկան աշխարհի երրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներն ու աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։

Սիները 5:7, 7:5, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 26-րդ ռակտե, հոլանդացի Տալոն Գրիկսպորին եւ հաջորդ շրջանում կմրցի աշխարհի 66-րդ ռակետ, ավստրալացի Քրիստոֆեր Օ’Քոնելի հետ։

Դանիիլ Մեդվեդեւը երրորդ շրջանում 7:5, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 31-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիին։

Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 50-րդ ռակետ, գերմանացի Դոմինիկ Կյոպֆերը։

Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով