09:52  ,  25 մարտի, 2024

Մայամի․ Էլինա Ավանեսյանը դուրս մնաց պայքարից

Աշխարհի 65-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Մայամիում անցկացվող WTA-1000 մրցաշարի չորրորդ շրջան։

Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 53-րդ ռակետ, ամերիկացի Դենիել Քոլինզի հետ, որն առավելության հասավ 6:1, 6:2 հաշվով։

Չորրորդ շրջանում Դենիել Քոլինզի մրցակիցը կլինի աշխարհի 24-րդ ռակետ, ռումինացի Սորանա Կիրստյան։

Մայամի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով