09:05  ,  25 մարտի, 2024

«Ինտերի» դարպասապահ Զոմերը վնասվածք է ստացել

Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը վնասվածք է ստացել Շվեյցարիայի հավաքականում, հաղորդում է La Gazetta dello Sport-ը։ Նա լքել է ազգային թիմը ճամբարը եւ բուժզննում կանցնի միլանյան ակումբում։

Զոմերը աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել Դանիայի հետ ընկերական խաղում եւ փոխարինվել առաջին խաղակեսում։ Հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0:

Շվեյզարիայի հավաքականում Զոմերին կփոխարինի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Յոնաս Օմլինը։

Մարտի 26-ին Շվեյցարիայի հավաքականը Դուբլինում ընկերական հանդիպում կանցկացնի իռլանդացիների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում