21:58  ,  22 մարտի, 2024

Հայաստանի հավաքականն ընկերական խաղում պարտվեց Կոսովոյին (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Կոսովոյի թիմի հետ։ Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:1 հաշվով։

25-րդ րոպեին Երեւանի «Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնեւի պաշտպանած դարպասը գրավեց թուրքական «Բեշիկթաշի» կիսապաշտպան Միլոտ Ռաշիցան (տեսանյութ

Հայաստանի հավաքականից հավասարությունը վերականգնելու հնարավորություն ուներ  ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը դարպասապահի հրապարակում գլխի հարվածով եզրափակեց «Ուրարտուի» պաշտպան Ժիրայր Մարգարյանի փոխանցումը, սակայն մի փոքր բարձր ստացվեց։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի իրացրած տուգանային հարվածը հետ մղեց անգլիական «Բարնլիի» դարպասապահ Արիյանետ Մուրիչը։

Երկրորդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին։

Հայաստանի հավաքականն անցկացնում էր 250-րդ հանդիպումը։

Հաջորդ ընկերական մրցախաղը Հայաստանի թիմը կանցկացնի մարտի 26-ին՝ Պրահայում հյուրընկալվելով Չեխիայի հավաքականին։

Ընկերական հանդիպում

Հայաստան - Կոսովո՝ 0:1 (0:1)

Ռաշիցա, 25

Հայաստան

12. Ստանիսլավ Բուչնև (16. Արսեն Բեգլարյան, 82),  2. Անդրե Կալիսիր, 3. Վարազդատ Հարոյան (ա), 4. Գեորգի Հարությունյան, 8. Էդուարդ Սպերցյան, 10. Լուկաս Սելարայան (21. Նարեկ Գրիգորյան, 74), 11. Հովհաննես Հարությունյան, 13. Կամո Հովհաննիսյան, 14. Նորբերտ Բրիասկո (17. Հրանտ-Լեոն Ռանոս, 58), 15. Ժիրայր Մարգարյան (20. Էդգար Գրիգորյան, 74), 23. Վահան Բիչախչյան (7. Էդգար Սևիկյան, 58)

Պահեստայիններ՝ 1. Օգնյեն Չանչարևիչ, 5. Ստյոպա Մկրտչյան, 6. Սերգեյ Մուրադյան, 9. Արթուր Սերոբյան, 18. Արթուր Միրանյան, 19. Դավիդ Դավիդյան, 22. Էրիկ Փիլոյան, 24. Էդգար Փիլոյան

Գլխավոր մարզիչ՝ Ալեքսանդր Պետրակով

Կոսովո
12. Արիյանետ Մուրիչ, 3. Ֆիդան Ալիտի, 5. Լումբարդհ Դելովա, 7. Միլոտ Ռաշիցա (20. Ալբիոն Ռահմանի, 84), 8. Ֆլորենտ Մուսլիյա (21. Դոնատ Ռուդհանի, 68), 10. Էդոն Ժեգրովա (23. Զիմեր Բիտիքի, 68), 14. Վալոն Բերիշա (22. Բլենդի Իդրիզի, 68), 15. Մերգիմ Վոյվոդա, 17. Լեարտ Պաքարադա (6. Իլիր Կրասնիքի, 84), 18. Վեդատ Մուրիքի (ա), 19. Ֆլորիան Լոշայ

Պահեստայիններ՝ 1. Վիսար Բեկայ, 16. Իլիր Ավդիլի, 2. Ֆլորենտ Հադերգյոնայ, 4. Միրլինդ Կրիեզիու, 9. Բերսանտ Չելինա, 11. Էլբասան Ռաշանի, 13. Ամիր Ռահմանի, 24. Դրիլոն Հազրոլայ

Գլխավոր մարզիչ՝ Ֆրանկո Ֆոդա

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով