20:49  ,  22 մարտի, 2024

Հայաստանի հավաքականը պարտվեց Կոսովոյին առաջին խաղակեսում (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում է անցկացնում Կոսովոյի թիմի հետ։

Առաջին խաղակեսում նվազագույն հաշվով հաղթեցին հյուրերը։ 25-րդ րոպեին Երեւանի «Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնեւի պաշտպանած դարպասը գրավեց թուրքական «Բեշիկթաշի» կիսապաշտպան Միլոտ Ռաշիցան (տեսանյութ

Հայաստանի հավաքականից հավասարությունը վերականգնելու հնարավորություն ուներ  ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը դարպասապահի հրապարակում գլխի հարվածով եզրափակեց «Ուրարտուի» պաշտպան Ժիրայր Մարգարյանի փոխանցումը, սակայն մի փոքր բարձր ստացվեց։

Ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին էլ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի իրացրած տուգանային հարվածը հետ մղեց անգլիական «Բարնլիի» դարպասապահ Արիյանետ Մուրիչը։

Ընդմիջում է։

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում