13:03  ,  21 մարտի, 2024

Հենրիխ Մխիթարյան․ Արսեն Վենգերը երբեք չէր փնտրում մեղավորների

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դրվատանքով է խոսել Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Արսեն Վենգերի մասին ակումբային յութուբյան ալիքի FROG TALKS շարքի եթերում «Ինտերի» եւ Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեա Ռանոկիայի հետ զրույցում։

«Վենգերը շատ խելացի մարդ է։ Երբ խաղը չէր ստացվում, նա երբեք չէր փնտրում մեղավորների։ Վենգերը միշտ բարի էր ֆուտբոլիստների եւ ակումբի աշխատակիցների նկատմամբ։

Նա միշտ փնտրում էր լավ խաղացողների ոչ միայն տեխնիական տեսանկյունից, այլեւ մարդկային որակների իմաստով։ Վենգերի համար կարեւոր էր միջավայրը չփչացները։

Նա ցանկանում էր ինձ տեսնել «Արսենալում» եւ ինձ փոխանակեցին Ալեքսիս Սանչեսի հետ, բայց կես տարի անց Վենգերը հեռացավ, եկավ Էմերին, որը փորձում էր հարմարվել անգլիական ֆուտբոլին»,- պատմել է Մխիթարյանը։

Արսեն Վենգերն «Արսենալից» հեռացել է 2018 թվականին։ Մխիթարյանը լոնդոնյան ակումբում հանդես է եկել 2018-2019 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում