14:20  ,  19 մարտի, 2024

Սպալետին արգելել է Իտալիայի թիմի ֆուտբոլիստներին PlayStation խաղալ

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ազգային թիմի խաղացողներին արգելել է մարզական հավաքի ժամանակ PlayStation խաղալ։

«Ես չեմ հանդուրժի այն, որ որոշ ֆուտբոլիստներ գիշերը չեն քնում, հետո էլ վատ են խաղում Իտալիայի հավաքականում։ Այդ պատճառով էլ արգելք եմ մտցրել։

Նա, ով ցանկանում է վատնել իր ժամանակը, թիմում չի լինի»,- Սպալետիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Իտալիայի հավաքականն ԱՄՆ-ում ընկերական հանդիպումներ կանցկացնի Վենեսուելայի (մարտի 21) եւ Էկվադորի (մարտի 24) հավաքականների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում