12:53  ,  19 մարտի, 2024

Արինա Սաբալենկան չի մասնակցի Մայամիի մրցաշարին․ մահացել է նրա սիրեցյալը

Աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան չի մասնակցի այս շաբաթ ԱՄՆ-ի Մայամի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարին, հաղորդում է Tennis365-ը։

Մայամիում մահացել է 25-ամյա թենիսիստուհու սիրեցյալը՝ ռուսական «Սալավատ Յուլաեւի» մարզիչ Կոնստանտին Կոլցովը։ Նա Մայամի էր մեկնել՝ աջակցելու Սաբալենկային, հաղորդում է sport.express.ru-ն։

Կոնստանտին Կոլցովը նախկին հոկեյիստ էր։ 2006-2012-ին հանդես է եկել «Սալավատ Յուլաեւում», դարձել Ռուսաստանի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում