09:56  ,  19 մարտի, 2024

Միշել Տեր-Զաքարյան․ Թքած ունեմ՝ Մբապեն կմնա, թե կհեռանա

Ֆրանսիական «Մոնպելիեի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանին հետխաղային ասուլիսում հարցրել են ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետագա ճակատագրի մասին։ Հարցը նյարդայնացրել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստին։ Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում «Մոնպելիեն» տանը պարտվել էր ՊՍԺ-ին 2:6 հաշվով, Մբապեն դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։

«Թքած ունեմ՝ Մբապեն կմնա, թե կհեռանա։ Նա այլեւս չի խաղա ՊՍԺ-ում, եւ դա ոչ մի նշանակություն չի ունենա։

Նա երեք գոլ խփեց մեզ, այդ գոլերից երկուսն ինքներս թույլ տվեցինք, որ խփի։ Երբ նրան մտածելու ժամանակ ես տալիս, նա ունի այդքան տաղանդ, որպեսզի իրացնի պայքը։ Նա օգտագործեց իր հնարավորությունները»,- Տեր-Զաքարյանի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

26 տուրից հետո ՊՍԺ-ն 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Մոնպելիեն» 14-րդն է՝ 26 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում