Իտալիայի առաջնության 29-րդ տուրում առաջատար «Ինտերը» Միլանում հյուրընկալեց չեմպիոն «Նապոլիին» եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
43-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց իտալացի պաշտպան Մատեո Դարմիանը (տեսանյութ)։ 82-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Նապոլիի» բրազիլացի պաշտպան Ժուան Ժեզուսը (տեսանյութ)։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
«Ինտերը» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Միլանի» նկատմամբ։ «Նապոլին» 7-րդն է՝ 45 միավոր։
Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր
«Ինտեր» - «Նապոլի»՝ 1:1
Մատեո Դարմիան, 43 - Ժուան Ժեզուս, 82
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի
09:52 , 1 հոկտեմբերի
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի