22:09  ,  17 մարտի, 2024

«Մանչեսթեր Յունայթեդը» պայքարից դուրս թողեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը «Օլդ Տրաֆորդում» հյուրընկալեց «Լիվերպուլին» եւ լրացուցիչ ժամանակում հաղթեց  4:3 հաշվով։

10-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը։

Առաջին խաղակեսի վերջին րոպեներին «Լիվերպուլից» աչքի ընկան արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը եւ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։

87-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց բրազիլացի հարձակվող Անտոնին՝ պայքարը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։

105-րդ րոպեին «Լիվերպուլի» երրորդ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Հարվի Էլիոթը։

112-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Մարկուս Ռեշֆորդը։ Ավելացված առաջին րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթական գոլը խփեց կոտդիվուարցի հարձակվող Ամադ Դիալոն։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել «Քովենթրի Սիթին», «Մանչեսթեր Սիթին» եւ «Չելսին»։

Անգլիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 4:3 (հիմնական ժամանակ՝ 2:2)

Սքոթ Մաքթոմինայ, 10, Անտոնի, 87, Մարկուս Ռեշֆորդ, 112, Ամադ Դիալո, 120+1 - Ալեքսիս Մաք Ալիսթեր, 44, Մոհամեդ Սալահ, 45+2, Հարվի Էլիոթ, 105

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս